Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Պարզապես Թրամփը բավարար չափով լկտիություն ու ցինիզմ ունի, որպեսզի բաց խաղա

Պարզապես Թրամփը բավարար չափով լկտիություն ու ցինիզմ ունի, որպեսզի բաց խաղա
05.01.2026 | 12:09

Վենեսուելայի հետ կապված, այնպես են իրար խառնվել, կարծես առաջին դեպքն է:

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մասին «վերլուծություն» կատարող տիկնայք ու պարոնայք, ձեզ նեղություն տվեք, գոնե թերթել պրոֆեսոր Ջոն Մենշայների

ասպիրանտ՝ Լենսի Օրուուդիի դիսերտացիան:

Կոչվում է «Ռեժիմների գաղտնի փոփոխությունները», որտեղ նա փաստական հարուստ նյութի հիման վրա տալիս է վերջին 40 տարում ԱՄՆ-ի կողմից իրականացված 64 հեղաշրջումների պատմությունը:

Պարզապես Թրամփը բավարար չափով լկտիություն ու ցինիզմ ունի, որպեսզի բաց խաղա:

Իսկ հաջորդը, ձեր կանխագուշակած ո՛չ Կուբան կլինի, ո՛չ Բրազիլիան և ո՛չ էլ Իրանը:

Թրամփի հոգեբանական տիպին որոշ չափով ծանոթ լինելով, կարծում եմ, կլինի Գրելանդիան:

ՆԱՏՕ-ին պետք է, չէ՞, հարվածել, որպեսզի իր տեղն իմանա:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6278

Մեկնաբանություններ